Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16032022-06-0034 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-095-0273-0058 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 147,84429 հեկտար մակերեսով 4-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն:
2. Հողամասի մեկնարկային վարձավճար սահմանել հողամասի կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15%-ի չափով՝ 23 729 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի: |