Այսօր: Հինգշաբթի, 23 Մայիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 146
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 2
 
ԱնվանումՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը 2021 թվականին, այդ տեսլականին հասնելու ռազմավարությունը և հիմնական նպատակները:

Համայնքի  հնգամյա զարգացման  ծրագիրը   մշակելիս  հաշվի են առնվել   համայնքի առկա ռեսուրսները (ակտիվները), պարտավորությունները, տեղական առանձնահատկությունները, երկրի տնտեսական և քաղաքական առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա զարգացումների կանխատեսումները: Զարգացման ռազմավարության և գերակայությունների  սահմանման ժամանակ ցուցաբերվել է ինտեգրացված մոտեցում (տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի և այլ գործոններ): 

      Հնգամյա զարգացման ծրագիրը կազմված է վեց բաժիններից՝

1. Համայնքի իրավիճակի գնահատում.

2. Համայնքի տեսլականը, ռազմավարությունը և համայնքի զարգացման  հնգամյա  ծրագրի  գերկայությունները.

3. Համայնքի տարածքում նախատեսվող (շարունակվող) հանրապետական և մարզային, միջհամայնքային համագործակցության և այլ ծրագրեր ու միջոցառումներ. 

4. Համայնքի ֆինանսական իրավիճակի վելուծում, գնահատում և կանխատեսում, համայնքային սեփականություն համարվող   շենքերի, շինությունների և հողամասերի օտարման հնգամյա ծրագիր.   

5. Ոլորտային ծրագրեր.   

6. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մոնիթորինգ:                                                                                                                                                           Ծրագրի նախագծի հիմք է հանդիսացել Սպիտակ համայնքի ղեկավարի նախընտրական ծրագիրը, ինչպես նաև պետական, մարզային, տարածաշրջանային ռազմավարական նշանակության այլ ծրագրեր:   

      Ծրագրի մշակմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժինները, քննարկվել և հաշվի են առնվել հանրային լսումների արդյունքում ընդունելի համարված բոլոր առաջարկությունները:

Ժամանակահատված01/01/2017 - 31/12/2021
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(21.89 Մբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner