Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 4-ի հերթական նիստի օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 6-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին /Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
2) Համայնքում հանրային հավաքների մասին իրազեկումների գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին /Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
3)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 8-ի թիվ 93-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին /Զեկուցող՝ Ա․Ֆրանգյան/
4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 113-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին /Զեկուցող՝ Գ․Չոբանյան/
5) Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին /Զեկուցող՝ Գ․Չոբանյան/
6) Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին /Զեկուցող՝ Գ․Չոբանյան/
7)Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին /Զեկուցող՝ Գ․Չոբանյան/ |