Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Լոռու մարզպետի 12 մարտի 2024 թվականի թիվ 01/111.6/02221-2024 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող «Սպիտակ համայնք, գ. Հարթագյուղ, 6-րդ փողոց, 5 հողամաս» հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը Հարթագյուղ բնակավայրում նոր կրթահամալիր կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելուն։ |