Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմիների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Արթուր Լադիկի Տատանյանի և Գայանե Հրաչյայի Քերոբյանի դիմումը և Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․ Թույլատրել օտարել Լադիկ Վազգենի Տատանյանին, Սիլվարդ Ավետիքի Գրիգորյանին, Կարինե Լադիկի Տատանյանին, Մարինե Լադիկի Տատանյանին, Արթուր Լադիկի Տատանյանին, Գայանե Հրաչյայի Քերոբյանին, Սիրվարդ Արթուրի Տատանյանին, Լիլիթ Արթուրի Տատանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Վարպետաց թաղամաս Երիտասարդության փողոց 25 բնակելի տուն հասցեում գտնվող հողամասը և բնակելի տունը՝ (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16052022-06-0019 վկայական)՝ անչափահաս երեխա Լիլիթ Արթուրի Տատանյանի մասով։