Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «ԳԱՍՊԱՐ ՎԵՔԻԼՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07122024-06-0002 վկայականը և Վարդանուշ Պավլուշի Կարապետյանի (ծնված՝ 22․07․1960թ․)դիմումը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0061-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,19793 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ճշգրտված հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար։