Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմիների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Կարինե Սամվելի Նեսիսյանի դիմումը և Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․ Թույլատրել օտարել Կարինե Սամվելի Ներսիսյանին, Սաղաթել Արկադիի Ներսիսյանին, Սուսաննա Արկադիի Ներսիսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող MITSUBISHI PAJERO IO 1.8 մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը՝ 1998թ․, թափքի համարը՝ H76W-0019748 (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 07AB448422 վկայական) անչափահաս երեխաներ Սաղաթել Արկադիի Ներսիսյանի և Սուսաննա Արկադիի Ներսիսյանի մասով։