Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 11062024-06-0084 վկայականը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը քաղվածք՝ 06011F4MCATY, 06011SC6K5RS, 06011MEYVFRJ, 060118R7ZLHF) և Արգամ Սամվելի Էտիբարյանի (ծնված՝ 12․09․1990թ․), Հենրիկ Հրահատի Փանոսյանի (ծնված՝ 28․03․1992թ․), Արգամ Մկրտչի Դարչինյանի (ծնված՝ 30․05․1986թ․) և Սասուն Գևորգի Մինասյանի (ծնված՝ 13․06․1993թ․) ներկայացուցիչ Գևորգ Ալբերտի Մինասյանի դիմումները՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0228-0007 կադաստրային ծածկագրով առանձին գույքային միավորների բաժանված 0,01608 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և դրա վրա գտնվող շինությանը տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․,Վանաձորի խճուղի, 7 վերանորոգման կետ» հասցեն, 0,04011 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և դրա վրա գտնվող շինությանը՝ «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Վանաձորի խճուղի, 7/1 վերանորոգման կետ» հասցեն, 0,04394 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․,Վանաձորի խճուղի, 7/2 հողամաս» հասցեն և 0,03855 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին՝ «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Վանաձորի խճուղի, 7/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։
3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման: