Համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանի հավելվածի 11-րդ կետի՝ որոշում եմ.
1. 2025 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել մրցույթ Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 2․3-19) համայնքային ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար։
2. Մրցույթն անցկացնել Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում:
3. Մրցույթի անցկացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել հայտարարություն:
4․Սույն որոշման մասին երկօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմին: