Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 136
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 նոյեմբերի 2023 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԹՆԱՋՈՒՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 95 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 01/111․6/07739-2023 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-052-0048-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03957 հեկտար մակերեսով հողամասի և 06-052-0048-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության 0,02811 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։

2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։


Կողմ -14

ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ

ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(585.18 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner