Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով «Տարոն Սերոբյան» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2479942 վկայականը և Մանուշակ Ռոբերտի Ռուշանյանի ներկայացուցիչ Աղվան Վարազդատի Ասծատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0136-0047 կադաստրային ծածկագրով հողամասի հատակագիծը։
2. Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար:
3. Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 12-ի Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-006-0136-0047 կադաստրային ծածկագրով հողամասի հատակագիծը հաստատելու մասին թիվ 751 որոշումը: