Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման թիվ 1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0028382 վկայականը և Մնացական Սայադի Թորոսյանի (ծնված՝ 07․12․1970թ) դիմումը՝ որոշում եմ.
1. Մնացական Սայադի Թորոսյանին վարձակալության իրավունքով պատկանող 06-006-0133-0035 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,03990 հեկտար մակերեսով այլ հողեր գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Հաստատել Մնացական Սայադի Թորոսյանին վարձակալության իրավունքով պատկանող 06-006-0133-0035 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,03990 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
3. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա: