Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով «Գասպար Վեքիլյան» Ա/Ձ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, թիվ ՎԴ/9235/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 31-ի վճիռը, թիվ ՎԴ6/0238/05/17 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը, 1991 թվականի հունիսի 1-ի հողի սեփականության իրավունքի ժամանակավոր վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06011DC6BNPS) և Դավիթ Ներսեսի Մակարյանի (ծնված 23․02․1972 թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Հաստատել 06-006-0351-0011 կադաստրային ծածկագրով հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության 5,02000 հեկտար մակերեսով հանգստի համար նախատեսված գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, 70 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1806)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: