Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05122023-06-0048 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք 06999G3A4DNS) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Ծաղկաբեր բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-049-0028-0008 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության 0,25000 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ծաղկաբեր, 2-րդ փողոց, 12 մանկապարտեզ» հասցեն (փոստային դասիչ 1814)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: