Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33․1-րդ կետի «գ» ենթակետով, 35-րդ կետի «գ» ենթակետով, 35․1-ին կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29102025-06-0058 վկայականը, Ալբերտ Խաչիկի Ֆարմանյանի համաձայնությունը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող՝ «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ գյուղ Սարամեջ 1-ին փողոց 2-րդ նրբանցք 7 անասնաշենք» հասցեում գտնվող, 06-098-0109-0188 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության 0,01745 հա մակերեսով գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը` 16123,8 ՀՀ դրամ (1 քմ 92,4 ՀՀ դրամ), իսկ դրա վրա գտնվող օրինական ճանաչված 87,38 քառակուսի մետր արտաքին մակերեսով անասնաշենքը՝ 79690,56 ՀՀ դրամ (1քմ 912 ՀՀ դրամ) արժեքներով որպես կառույցն իրականացրած անձի, գնման նախապատվության իրավունքով օտարել Ալբերտ Խաչիկի Ֆարմանյանին (ծնված՝ 10․07․1971թ․)։
2. Ալբերտ Խաչիկի Ֆարմանյանին հետ կնքել անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
3․ Ալբերտ Խաչիկի Ֆարմանյանից հետ գանձել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` վճարման անդորրագրերի հիման վրա։
4․ Աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանին և ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում և ամենամյա գույքագրման փաստաթղթերում։