Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․3-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ճանապարհային ոստիկանության համաձայնությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման:
2. Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սպիտակ համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման հաստատելու մասին» թիվ 70-Ա որոշումը։ |