Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ 2025 թվականի նոյեմբերի 11-ին կնքված ՀՀ ԼՄՍՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-25/06 պայմանագրով ձեռք բերված 3000 լիտր դիզելային վառելիքը «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎՏՈՊԱՐԿ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելուն։ |