2013 թվականի N_ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՍՏԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0481-0012 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186 հրամանի, հաշվի առնելով, որ Այգեստան թաղամասում գտնվող 0481-0012 կադաստրային ծածկագրով 0,065116 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական դասակարգման հողամասը առաջին պետական գրանցման ժամանակ հաշվառվել է <<անհայտ>> քաղաքացու անունով, սակայն դրա նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր, չի տիրապետվում որևէ անձի կողմից, նշված հողամասի վերաբերյալ համայնքի գույքի հաշվառման բազայում հարկային պարտավորությունների և վճարումների մասին տվյալներ չկան՝ Սպիտակի համայնքի ավագանին որոշում է. 1.Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում գտնվող 0481-0012 կադաստրային ծածկագրով 0,065116 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ գործառնական դասակարգման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Առաջարկել համայնքի ղեկավարին հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի հատակագիծը և սահմանված կարգով փոփոխություն կատարել համայնքի հողային հաշվեկշռում: 3. Սույն որոշմամբ ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:
|
|
| | | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |