Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 89-Ա որոշմամբ և հաշվի առնելով, որ մարզիկ Արթուր Գարուշի Մելքոնյանը Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունում կանգնած դասակարգում վարժաձևերում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, հիմք ընդունելով մարզիկի դիմումը, Հայաստանի Հանրապետության հաշմանդամների ֆեդերացիայի կողմից տրված տեղեկանքը և դիպլոմը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի՝
1) «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման 4727 հոդվածից հատկացնել 35 000 ՀՀ դրամ։
2) «Հանգստի և սպորտի ծառայություններ» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից շնորհակալագիր ձեռք բերելու համար հատկացնել 300 ՀՀ դրամ:
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին`ապահովել սույն որոշման կատարումը: