Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 3-ին Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը` 1.Համաձայնություն տալ «Ռուբեն և Էդվինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից նախատեսվող, Ղուրսալի ԱԿԽ-ի հանքավայրի Ղուրսալի-3 տեղամասի փակման աշխատանքների իրականացմանը։ |