Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանի հավելվածի 10-րդ և 21-րդ կետերով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 22-ի թիվ 786 որոշմամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2025 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարված մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, հիմք ընդունելով Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2025 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 746 զեկուցագիրը՝ որոշում եմ.
1․«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱԲԵՐԻ «ԾԻԱԾԱՆ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարել նոր մրցույթ, որը կանցկացվի 2026 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին։
2.Մրցույթն անցկացնել Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում:
3.Մրցույթի անցկացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հրապարակել հայտարարություն: