Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09042025-06-0002 վկայականը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող «Մարզ Լոռի համայնք Սպիտակ գյուղ Արջհովիտ 14-րդ փողոց 3 հողամաս» հասցեում գտնվող 06-068-0131-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,09007 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ հասարակական սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդով օտարելուն։
2․ Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 450 350 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 500 ՀՀ դրամ)։
3․ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։ |