Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 284 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 5 օրդերը և Աստղիկ Մնացականի Աղամալյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02092025-06-0041 վկայական` տրված 02.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան փողոց 11/2 շենք, 5 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Աստղիկ Մնացականի Աղամալյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Աստղիկ Մնացականի Աղամալյան - ինքը՝ ծնված 02.12.1973 թվականին,
2) Արգամ Հարությունի Հարությունյան – տղան՝ ծնված 01.02.1995 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: