|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 105 |
ՆՈՐԱՅՐ ԱՐՏԵՄԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Նորայր Արտեմի Հովհաննիսյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 19072021-06-0008 վկայական), «Մարզ Լոռի, համայնք Ջրաշեն 9-րդ փողոց 6/1 ակումբի շենք» հասցեում գտնվող 06-095-0069-0036 կադաստրային ծածկագրով 0,08729 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա գտնվող 156,64 քառակուսի մետր մակերեսով ակումբի շենքը սամբո և ըմբշամարտ սպորտաձևերի պարապմունքներ կազմակերպելու նպատակով վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, Նորայր Արտեմի Հովհաննիսյանին տրամադրելուն։ 2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել տարեկան 15 664 ՀՀ դրամ (1 քմ՝ 100դրամ)։ |
Կողմ -17 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ԴԻԼԱՔՅԱՆ ԿԱՐԻՆԵ ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՏԻՆՅԱՆ ԱՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(757.86 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|