Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25082022-06-0042 վկայականը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 10-ի թիվ 40 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2023 թվականի մայիսի 16-ի թիվ 01/111․6/03503-2023 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 06-095-0072-0028 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական բյեկտների հողեր գործառնական նշանակության 0,603633 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։ |