Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և 9-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. 2022 թվականի հուլիսի 12-ին կնքված թիվ ՀՀ ԼՄՍՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-22/14-1 պայմանագրով ձեռք բերված, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՈՒԱԶ մակնիշի 990 СG 61 պետհամարանիշի տրանսպորտային միջոցն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Սպիտակի համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |