Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 136-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով «ԱՆԺԵԼԱ ԴԱՎՈՅԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ» անհատ ձեռնարկատիրոջ 2025 թվականի մարտի 6-ի հայտը` որոշում եմ.
1. «ԱՆԺԵԼԱ ԴԱՎՈՅԱՆ ՍՊԱՐՏԱԿԻ» անհատ ձեռնարկատիրոջը (ՀՎՀՀ 66889558) տալ «ՀՀ Լոռու մարզ, գ. Կաթնաջուր 10փ. 1փկղ. 5» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 23,9 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2025 թվականի 2-րդ եռամսյակի համար: