Այսօր: Կիրակի, 2 Նոյեմբերի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



29 հոկտեմբերի 2025 թ.

ՄՀԵՐ ՆՈՐԻԿԻ ԷՎՈՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները, հաշվի առնելով, որ Մհեր Նորիկի Էվոյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «BMW 530 I» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 36ST908) 2020-ից 2024 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը՝ որոշում եմ.

1. Մհեր Նորիկի Էվոյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել յոթ հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր ութսունութ ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քսանհինգ ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր յոթանասունչորս հազար յոթ հարյուր տասներեք ՀՀ դրամ։

2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Մհեր Նորիկի Էվոյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Յարմալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner