Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 481-ին հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով 2008 թվականի փետրվարի 27-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի (գրանցված է սեղանամատյանում 1042-ով) 9-րդ գլուխը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2461313 վկայականը, Արգամ Օնիկի Մաթոսյանի ներկայացուցիչ Ալբերտ Օնիկի Մաթոսյանի 2022 թվականի դեկտեմբերի 23-ի դիմումը` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Արգամ Օնիկի Մաթոսյանին կառուցապատման իրավունքով տրամադրված 0,002 հեկտար մակերեսով հողամասի՝ 2008 թվականի փետրվարի 27-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի (գրանցված է սեղանամատյանում 1042-ով) ժամկետը 15 տարով երկարաձգելուն։ |