Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությամբ, 25-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Լուծարել «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Ստեղծել կազմակերպության լուծարման հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ՝ Սպարտակ Ափուջանյան - «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն
Հանձնաժողովի անդամներ՝
Հայկ Սիսակյան – Սպիտակ համայնքի ավագանու անդամ
Կարինե Մաշակարյան - «ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվապահ
Թագուհի Շուշանյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ
Նորայր Յարմալոյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ
Երեմ Գրիգորյան - Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ
Լուսինե Օհանյան – Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ
3.Կազմակերպությունը լուծարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպության պարտատերերի կողմից պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել 2025 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ: Կազմակերպության պարտատերերը կարող են իրենց պահանջները ներկայացնել կազմակերպության իրավաբանական հասցեով գրավոր առաքված գրությամբ:
4.Դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու վերաբերյալ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ գրառելու խնդրանքով:
5.Սույն որոշման 1-ին կետում նշված կազմակերպության լուծարման վերաբերյալ հայտարարություն հրապարակել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային www.azdarar.am կայքում: |