Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1009837 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06999JCXYUJ9) և Անուշավան Պատվականի Բադալյանի ներկայացուցիչ Տիգրան Շալիկոյի Բադալյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում գտնվող` 06-075-0004-0018 կադաստրային ծածկագրով 0,182 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Մեծ Պարնի, 11-րդ փողոց, 38 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1818):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: