Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1655290 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072N2F39KM) և Վաղինակ Անուշավանի Մխիթարյանի (ծնված՝ 01․01․1964թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0016-0024 կադաստրային ծածկագրով 0,156 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 106,8 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 84,6 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 6 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: