Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2013 թվականի N_
ՕՐՇԱՅԻ ՇՐՋԱՆԻ (ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՎԻՏԵԲՍԿԻ ՄԱՐԶ) ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԻ (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶ) ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Սպիտակի համայնքի ավագանին որոշում է.
     1.Վավերացնել 2013թ. հունիսի 29-ին Բելառուսի Հանրապետության Օրշա քաղաքում Սպիտակի քաղաքապետ Գ. Սահակյանի և Օրշայի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Ն. Լիսովսկու կողմից ստորագրված Օրշայի շրջանի (Բելառուսի Հանրապետություն, Վիտեբսկի մարզ) և  Սպիտակ քաղաքի (Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ) բարեկամության և համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագիրը:

                       



Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Զեկուցողը ներկաներին տեղեկացրեց, որ 2013թ. հունիսի 29-ին Բելառուսի Հանրաետության Վիտեբսկի մարզի Օրշայի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ Նիկոլայ Լիսովսկին և Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կնքել են երկու քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հիմնական ուղղությունների մասին համաձայնագիր, որն իրականացվում է հավասարության, փոխշահավետ    գործընկերության հիմքերի վրա: Նա ներկայացրեց համաձայնության հիմքերը, համագործակցության ուղղությունները, համաձայնագրի կարգավիճակը:
Համայնքի ավագանուն ներկայացված էր նաև կնքված համաձայնագրի պատճենը:
Համայնքի ավագանու անդամները առաջարկեցին հաստատել ներկայացված որոշման նախագիծը.
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner