Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» թիվ 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը (հողային հաշվեկշռին)`համաձայն հավելվածի (22 և 22ա ձևեր): |