Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի, հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 8-ին Սպիտակ համայնքում տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Նախնական համաձայնություն տալ «ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող, Սպիտակ համայնքում ֆուդ կորտի և սուպերմարկետի կառուցմանը։ |