Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 284 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 12 օրդերը և Գարիկ Վանիչկայի Բաղրամյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01092025-06-0064 վկայական` տրված 01.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս. Ավետիսյան փողոց 15 շենք, 6 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Գարիկ Վանիչկայի Բաղրամյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Գարիկ Վանիչկայի Բաղրամյան - ինքը՝ ծնված 10.10.1976 թվականին,
2) Տաթևիկ Վիլենի Բաղրամյան – հորեղբոր աղջիկը՝ ծնված 11.02.1982 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: