Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1645614 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011VDLPQDT) և Եղիշ Ռաֆիկի Հովակիմյանի (ծնված՝ 18․03․1965թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0170-0023 կադաստրային ծածկագրով 0,062 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 144,0 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Գրիգոր Լուսավորչի թաղամաս, 4/4 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: