Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062022-06-0037 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0255-0009 կադաստրային ծածկագրով 0,07071 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի հողամասը, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, աճուրդով օտարելուն։

2. Հողամասի աճուրդով օտարման մեկնարկային գին սահմանել 108 720 ՀՀ դրամ (1 քառակուսի մետրը 153,8 ՀՀ դրամ)։

3. Աճուրդում հաղթող ճանաչված մասնակցից համայնքի բյուջե գանձել հողամասի չափագրման և պետական գրանցման ծախսերը։


Կողմ -12

ԱՍԱՏՐՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ

ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -4

ԷՀՏԻԲԱՐՅԱՆ ՆՈՒՆԵ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԵ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(728.94 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner