Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Համաձայնություն տալ սպորտի բնագավառում (օլիմպիական մարզաձևեր) Հայաստանի Հանրապետության առաջնություններում, Եվրոպայի առաջնություններում և Աշխարհի առաջնություններում 1-ից 3-րդ տեղեր զբաղեցրած, Սպիտակ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մարզիկներին խրախուսելու նպատակով միանվագ դրամական և այլ պարգևատրում տրամադրելուն՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2․ Համաձայնություն տալ մշակույթի բնագավառում ձեռքբերումներ ունեցած, Սպիտակ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խրախուսելուն՝ համաձայն 2 հավելվածի։
3․ Սույն որոշման գործողությունը տարածվում է ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
4. Սույն որոշման 1-ին կետում նշված դրույթները տարածել ոչ օլիմպիական մարզաձևերի վրա՝ կիրառելով 0,7 գործակից: