Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի «Սպիտակ քաղաքի թաղամասերում սպասարկման տարածքներ սահմանելու մասին» թիվ 73-Ա որոշման մեջ կատարել լրացումներ․
1) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը «Թորոսյան» բառից հետո լրացնել «Երևանյան խճուղի» բառերով․
2) որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը «Խնկոյան» բառից հետո լրացնել «Ն․ Աճեմյան, Կամոյի, Կնունյանց, Մյասնիկյան» բառերը։ |