Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշումը և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0552-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասից առանձնացված 0,5500 հեկտար մակերեսով 5-րդ կարգի արոտավայր հողատեսքի հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: