Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 հուլիսի 2024 թվականի N 4

Սպիտակ համայնքում հասարակական նշանակության շինություն կառուցելու վերաբերյալ

Վարող՝  Սպիտակի համայնքապետարանի  աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյան։

Մասնակցում էին

Նարեկ Սարգսյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,

Հենրիկ Իգիթխանյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ,

Սուրեն Դանիելյանը- քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ,

«ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ։

 

Օրակարգում

ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի ք․ Սպիտակ, Ա․ Մանուկյան փ․, 5/1 հասցեում (գտնվում է նախկին ավտոկայանի տարածքում) «ԷՍ ԷՌ» ֆուդ կորտ և սուպերմարկետ կառուցելու վերաբերյալ։

 

Հանրային քննարկման ընթացքը

Լսեցին- Նախատեսվում է «ԷՍ ԷՌ ՖՈՒԴ ԿՈՐՏ» ՍՊԸ-ի կողմից Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ա․ Մանուկյան փ․ 5/1 հասցեում (գտնվում է նախկին ավտոկայանի տարածքում) կառուցել «ԷՍ ԷՌ» ֆուդ կորտ և սուպերմարկետ։ Այն իրենից ներկայացնում է վերգետնյա երկհարկանի կառույց՝ տեխնիկական հարկով և նկուղով։

Նախագծի հեղինակ Ա․ Վարդանյանը ներկայացրեց կառուցի էսքիզային նախագիծը, նախատեսվող կառույցի բնութագրերը և գործառույթները։ Ներդրման չափը կազմում է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար։

«ԷՍ ԷՌ» ֆուդ կորտի և սուպերմարկետի կառուցման արդյունքում կստեղծվեն 60-100 նոր աշխատատեղեր։
Հանրային քննարկման ընթացքում հնչեցին հարցեր։ Առաջարկներ չեղան։ Ծրագիրն արժանացավ հավանության։


Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner