Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և 13-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Սպիտակ համայնքի սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել Սպիտակ համայնքի աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի սանիտարական մաքրման սխեման ու աղբահանության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ապիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 111-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 140-Ա որոշումը: |