Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ըստ օրենքի ժառանգության վկայագրերը (գրանցված է սեղանամատյանում թիվ 2145), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06172TRNVZQK) և Խաչիկ Ժորժիկի Հովհաննիսյանի (ծնված՝ 21․10․1965թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող 06-095-0067-0019 կադաստրային ծածկագրով, 0,2006 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 10-րդ փողոց, 54 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: