Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 16767420 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 060723ZDSCQT) և Միշա Աղաջանի Զաքարյանի (ծնված՝ 19․09․1938թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող 06-042-0016-0006 կադաստրային ծածկագրով 0,516 հեկտար մակերեսով հողամասին, դրա վրա գտնվող 133,2 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը և 33,2 քառակուսի մետր մակերեսով գոմին, 39,7 քառակուսի մետր մակերեսով հացատանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Լեռնավան, 2-րդ փողոց, 2 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1811):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: