Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի հերթական նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 137-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Լ․ Օհանյան/
2)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Լ․ Օհանյան/
3)Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի թիվ 19-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
4)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 27-ի թիվ 69-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
5)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա․ Մաթոսյան/
6)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
7)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
8)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
9)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից,առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Գարիկ Համլետի Սահակյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
10)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Լարիսա Սասնիկի Խաչատրյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
11)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Լյովա Միշայի Յարմալոյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
12)Նորայր Արտեմի Հովհաննիսյանին վարձակալության իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
13) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սպարտակ Արմենակի Այվազյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/
14) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սամվել Հրաչի Յարմալոյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե․ Գրիգորյան/ |