Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87
 

Զեկ. ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

1․ Հաստատել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 3 տոկոսի չափով։

2. Հաստատել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

3․ Հաստատել համայնքային ծառայության բնագավառում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար հավելավճար՝

1) 5-10 տարվա աշխատանքային ստաժի համար պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 3 տոկոսի չափով,

2) 10-ից ավել տարիների աշխատանքային ստաժի համար՝ պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ 5 տոկոսի չափով։

4․ Հաստատել համայնքային ծառայության բնագավառում Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների՝ տվյալ աշխատակազմում ունեցած երկար տարիների (առնվազն հինգ տարի) աշխատանքային ստաժի համար սահմանվող հավելավճարի կիրառման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:


                       



Նախագիծ կազմող ԱԶԳԱՆՈՒՇ ՖՐԱՆԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner