Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 59-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06022CE7ZS9N) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության 06-068-0131-0013 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,75654 հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 11-րդ փողոց, 3 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1817)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: