Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գրանցման թիվ 04072025-06-0028վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011VDPP8TH) որոշում եմ.
1. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 06-006-02743-0006 կադաստրային ծածկագրով բազմաբնակարան շենքի բնակարանին (համաձայն հատակագծի) տրամադրել«Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս. Ավետիսյան հրապարակ, 1 շենք, 5 բնակարան»հասցեն (փոստայինդասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: