Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշումը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011MDELQLA) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0494-0002 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հատակագիծը։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Այգեստան փողոց, 1-ին փակուղի, 23 տարածք» հասցեն (փոստային դասիչ՝ 1801)։
3․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: